Թբիլիսիի լուսանկարչական փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար

Նեստան Նիջարաձեն Թբիլիսիի լուսանկարչականն փառատոնի համահիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, որը Վրաստանի առաջին միջազգային լուսանկարչական ամենամյա փառատոնն է (2010), ինչպես նաև հիմնադիրը Թբիլիսիի լուսանկարչության և մուլտիմեդիայի թանգարանի՝ 2019 թվականին Թբիլիսիում պաշտոնապես բացված առաջին վրացական հաստատության, որն ամբողջովին նվիրված է ժամանակակից արվեստի այս ճյուղին։

Նա միջազգային լուսանկարիչների համար կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ Վրաստանում և արտասահմանում՝ խթանելով Հարավային Կովկասի լուսանկարիչների ճանաչմանը: Նեստան Նիջարաձեի կողմից կազմակերպված ցուցահանդեսներ անկացվել են Ֆրանսիայում, Ուկրաինայում, Լիտվայում, Հնդկաստանում, Թուրքիայում և այլուր:

 

Ավարտելով Թբիլիսիի համալսարանի վիզուալ արվեստներ բաժինը՝ Նեստան Նիջարաձեն սովորել է Փարիզի VII համալսարանի լուսանկարչության և կինոյի բաժնում:

Ակտիվրեն զբաղվելով վիզուալ արվեստներով՝ Նեստանը աշխատել է որպես գլխավոր խմբագիր Photo Magazine-ում 2007-2009թթ., ինչպես նաև նախաձեռնել է վրացական լուսանկարչության առաջին մշտական հավաքածուի ստեղծման գործընթացը, որը շարունակաբար ընդլայնվում է 2007 թվականից ի վեր: