Անդրեա Հոլցհերը (ծնվել է 1964 թվականին Թյուբինգենում, Գերմանիա) բնակվում և աշխատում է Փարիզում որպես մշակութային տնօրեն, հրապարակախոս և համադրող։ Նա սովորել է Փարիզի Լուվրի դպրոցում, այնուհետև Սորբոնում։
2003 թվականից ի վեր նա աշխատում է որպես Magnum Photos-ի (Փարիզ) համաշխարհային մշակութային տնօրեն և համադրող՝ պատասխանատու լինելով Magnum-ի արխիվի առաջխաղացման համար միջազգային թանգարանների և մշակութային հաստատությունների հետ ակտիվ ցուցահանդեսային աշխատանքների միջոցով։ Մինչ այդ, նա աշխատել է Փարիզի Maison Européene de la Photographie-ում՝ որպես տնօրենին կից համադրողի օգնական։
Անդրեա Հոլցհերը համադրել է բազմաթիվ ցուցահանդեսներ,այդ թվում՝ «Bang Bang, Tatort Kunst» (2012, Haus der Kunst Uri և CCA, Պալմա դե Մալյորկա), «Mythos Kindheit» (2010, Kunstverein Ludwigshafen, Haus für Kunst Uri և CCA, Պալմա դե Մալյորկա), «Elina Brotherus: The New Painting» (2006, Ֆինլանդիայի Լուսանկարչության թանգարան) և «Stella Polaris» (2006, Paris Photo)։ 2013 թվականի սեպտեմբերին նա եղել է պատասխանատու համադրող Գերմանիայի 5-րդ Fotofestival Mannheim_Ludwigshafen_Heidelberg-ում, իսկ 2023 թվականին՝ «Ernest Cole House of Bondage» ցուցահանդեսի համադրողը՝ Անն-Մարի Բեքմանի համագործակցությամբ։
Նրա հրապարակումների շարքում են՝ «Close Enough» (2024), «Eve Arnold Homage» (2012), «Helsinki School» (2005-2011), «George Rodger Unterwegs» (2009), «Elina Brotherus» (2005), ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ ժամանակակից լուսանկարչական մասնագիտացված ամսագրերում։
Անդրեա Հոլցհերը Deutsche Börse Photography Foundation Frankfurt-ի խորհրդատվական խորհրդի անդամ է, Fond de Dotation Magnum Paris-ի ղեկավար խորհրդի անդամ, ինչպես նաև Deutsche Gesellschaft für Photographie-ի անդամ։