Նոյեմբերի 1 - 2
10:00 - մինչև ավարտ
Լուսանկարչական գրքույկների աշխատարան Nizina Project-ի հետ

Աշխատարանի ընթացքում միասին կստեղծենք լուսանկարչական գրքույկ՝ գաղափարից մինչև իրականացում: Ձեր նախագծի/շարքի/լուսանկարների օրինակով կսովորենք.

  1. Ինչպես կառուցել և պահել տրամաբանական շղթան վիզուալ պատմության մեջ։ Որտե՞ղ է սկսվում ստեղծագործությունը և որտեղ ավարտվում։

  2. Ինչպես ստանալ գրքի վերջնական դասավորություն և պատրաստել տպագրության InDesign ծրագրով:

  3. Ինչպես ձեռքով հավաքել լուսանկարչական գրքուկ՝ էջերի դասավորությունից մինչև կարելը:

Վարող՝ Քրիստինա Շկիլևա՝ նկարիչ, համադրող և Nizina նախագծի հիմնադիր:
Քրիստինան աշխատում է լուսանկարչական գրքույկների և ֆոտոգրքերի հետ և ստեղծել է ավելի քան 50 գրքույկ ու ֆոտոգիրք:

Մասնակցությունը՝ մրցույթով (անվճար):

Մասնակցության հայտն ուղարկել mirzoyanportfolio@gmail.com էլ. հասցեին՝ նշելով «Nizina Workshop»:

Դիմումի մեջ ներառել.

  1. Անուն, ազգանուն

  2. Ինչո՞ւ է աշխատարանին մասնակցելը կարևոր Ձեզ համար:

  3. Ո՞րն է գրքույկի ստեղծման գաղափարը կամ նյութը: (Մասնակցելու հնարավորություն ունեն նաև այն մասնակիցները, ովքեր արդեն ավարտել են իրենց վիզուալ նախագծերը)

  4. Նախագծի հղումը, որով ցանկանում եք մասնակցել աշխատարանին:

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 25-ը: Հայտը հաստատելու դեպքում՝ կստանաք էլ. նամակ հոկտեմբերի 28-ին:

 

go back