Նոյեմբերի 3
13:00
Ինքնաշեն ֆոտոխցիկներ. աշխատարան Box Photo Lab-ի հետ

Պատրաստում ենք ինքնաշեն ֆոտոխցիկ լուցկու տուփից և սովորում՝ ինչպես աշխատել լուսանկարչական ժապավենով:

Աշխատարանը կսկսենք լուսանկարչական ապարատ պատրաստելով: Կտեսնենք, թե ինչպես կարելի է լուցկու տուփը վերածել աշխատող ապարատի ընդամենը մի քանի պարզ քայլով։ Ֆոտոխցիկը ստեղծելուց հետո կլուսանկարենք Agfa Aviphot ժապավենով: Ժապավենը կմշակենք և կվայելենք վերջնարդյունքը:
Աշխատարանի ընթացքում հնարավորություն կունենանք քննարկելու անալոգ լուսանկարչությունն ու լուսանկարչական ժապավենների մշակումը։ 

Վարող՝ Թորոս Խաչատրյան, Boxphotolab-ի համահիմնադիր, լուսանկարիչ, անալոգ լուսանկարչության սիրահար և ֆիլմի/լուսամշակման մասնագետ։ Թորոսը աշխատել է բազմաթիվ ցուցահանդեսներում և անցկացրել ավելի քան 20 աշխատարան։

Հաստատեք Ձեր մասնակցությունը՝ ուղարկելով «Box Workshop» վերնագրով նամակ հետևյալ էլ. հասցեին՝ mirzoyanportfolio@gmail.com:

go back