Լուսանկարչի համար կադր ստանալը դեռ սկիզբն է. առջևում մի ողջ պատմություն կա։ Հաճախ ամենաբարդը ֆոտոխցիկը մի կողմ դնելուն հաջորդող քայլն է: Լուսանկարիչը պետք է մտածի, հաղորդակցվի և անգամ գրի, որպեսզի իր աշխատանքը լիարժեք դառնա: Մեր լուսանկարչական գրքույկների աշխատարանում մենք կենտրոնանում ենք հենց այս քայլերի վրա։ Մի կողմից դա գրքույկի ստեղծումն է, մյուս կողմից՝ ամբողջ նախագծի վերաիմաստավորումը՝ այդ համատեքստում։
Մենք մանրամասն աշխատում ենք մասնակիցների հետ նրանց լուսանկարներից գրքույկ ստեղծելու համար՝ վերլուծելով, խմբագրելով, կենտրոնանալով դիզայնի և նյութի կարևորության վրա։ Աշխատարանը ավարտվում է, երբ բոլոր մասնակիցների լուսանկարչական գրքույը պատրաստ է:
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսանկարչական գրքույկը փոքր ձևաչափով է՝ հարմար կարճ պատմություններին՝ ի տարբերություն ֆոտոգրքի, որը թույլ է տալիս ներառել երկար պատմություններ։ Խնդրում ենք դիմել այնպիսի նախագծով, որը համապատասխանում է այս ձևաչափին։
Աշխատարանին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 18-ը: Դիմել 1 կամ 2 կոնկրետ նախագծով կամ առանձին լուսանկարներով, որոնք հնարավոր է համադրել:
Դիմումի մեջ ներառել.
-
Անուն, ազգանուն, ընդհանուր տեղեկություններ (այն ամենը, ինչ ցանկանում եք պատմել): Հնարավոր է կցել նաև սոցիալական կայքերի հաշիվներ, կայք կամ այլ արտաքին հղումներ, որոնք կօգնեն պատկերացում կազմել Ձեր և Ձեր աշխատանքների մասին։
-
wetransfer / google drive հղում՝ առնվազն 20 jpeg ֆորմատի լուսանկարներով
-
Նախագծի(ների) նկարագրություն:
Խնդրում ենք դիմումն ուղարկել mirzoyanportfolio@gmail.com էլ. հասցեին՝ նշելով Dienacht Workshop:
Մասնակցության կարգը.
-
Անհրաժեշտ է գրանցվել՝ մասնակիցների սահմանափակ քանակի պատճառով (առավելագույնը՝ 6)
-
Աշխատարանի երկու օրերի մասնակցությունը պարտադիր է (հոկտեմբերի 30 և 31)
-
Աշխատարանը անվճար է՝ բացառությամբ գրքույկի արտադրության ծախսերի, որը վճարում է մասնակիցը
-
Հաղորդակցման լեզուն անգլերենն է: