Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան և քաղաքական գործիչ

Արտակ Բեգլարյանը քաղաքական գործիչ է և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան: Սովորել է քաղաքական գիտություններ, հանրային քաղաքականությունն և բիզնեսի կառավարում Հայաստանում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Ապրել և աշխատել է Արցախում՝ որպես Արցախի Հանրապետության նախարար՝ համակարգելով հումանիտար ոլորտի նախարարությունների գործունեությունը հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում: 

Արտակ Բեգլարյանը աշխատել է որպես քաղաքական վերլուծաբան մի շարք կենտրոններում՝ հիմնականում լուսաբանելով Կովկասի հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Որպես գիտնական՝ մասնակցել է տարբեր գիտաժողովների և հրապարակել ակադեմիական հոդվածներ Կովկասի աշխարհաքաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, քաղաքական համակարգերի, ժողովրդավարացման և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ: Ինչպես նաև 2014-2017-ին դասավանդել է Արցախի պետական համալսարանում:
2017-ին զբաղեցրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 2018-ից ավելի քան երկու տարի աշխատել է որպես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան: 

2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Արտակ Բեգլարյանը արել է հնարավորինս հետևելու, գրանցելու և զեկուցելու մարդու իրավունքների խախտումներն ու պատերազմական հանցագործությունները՝ կազմելով մի շարք մասնագիտական զեկույցներ և հրապարակումներ:
Մի քանի տարի զբաղեցրել է Արցախի Հանրապետության վարչապետի խորհրդականի և խոսնակի պաշտոնները: Նրա ջանքերի շնորհիվ վարչապետի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը զգալիորեն մեծացել է:

Տարիներ շարունակ ղեկավարել և մասնակցել է տասնյակ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, որոնք զբաղվում են երիտասարդների ոչ ֆորմալ կրթությամբ, նրանց տեղեկացվածության բարձրացմամբ մարդու իրավունքների, անձնական զարգացման և այլ հարցերում:

Արտակ Բեգլարյանի խոսքերն են՝ «սովորել, մտածել և գործել. սրանք իմ կյանքի, կրթության և աշխատանքի ճանապարհի հիմնական ու մշտական քայլերն են»: