Phantoms. © Davit Nersisyan
Հոկտեմբերի 28
Միրզոյան գրադարան
Դավիթ Ներսիսյան «Ֆանտոմներ»

Այս մուլտիմեդիան պատկերում է պետության գոյության կռիվը՝ աշխարհի կողմից ճանաչվելու և անհետացման եզրին կանգնելու միջև: Նրա մնացորդները սփռված են ամբողջ աշխարհում՝ որպես մարդկային հիշողություններ։

2023 թվականին ես սկանավորում էի հայկական լուսանկարիչների արխիվից գույքային սլայդները, որոնք փաստագրում էին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակաշրջանը, և միաժամանակ դիտում էի հեռուստացույցով՝ ինչպես են այդ նույն մարդիկ լքում իրենց տները։ ժամանակի մեջ ետ ու առաջ անելը զգացնել տվեց բաներ, որոնց անձամբ չեմ մասնակցել:

Հողը, որի վրա մենք ապրում ենք, կապում է մեզ այն իրադարձություններին, որ եղել են անցյալում և իրենց հետքն են թողել ներկայի վրա: Բժշկության մեջ «ֆանտոմ վերջույթը» կորցրած վերջույթի առկայությունը զգալն է, քանի որ ուղեղում մարմնի սխեման «խափանված է»։ Այս խնդիրը կարգավորելու եղանակներից մեկը հայելին է, որտեղ բժիշկը նմանակում է գոյություն ունեցող վերջույթի ապաքինումը` խաբելով ուղեղին: 
Կարո՞ղ է արդյոք լուսանկարչությունը ծառայել ոչ միայն որպես իրադարձությունը փաստագրելու, այլև ուրիշ դիտանկյունից նայելու և վերականգնման ուղիներ որոնելու միջոց:

 

Վերադառնալ