Հոկտեմբերի 28
Վարպետ, Թումանյան 35
Dienacht-ի ֆոտոգրքերն ու գրքույկները
Ֆոտոգրքում ամեն ինչ բառ է՝ ձևը, թուղթը, քաշը և անգամ էջերի թերթվելու ձայնը: Յուրաքանչյուր տարր խոսում է ընթերցողի հետ՝ նրան գրավելով կամ թողնելով անտարբեր:
Dienacht Publishing-ը իր ստեղծման օրվանից՝ 2012-ից ի վեր իր աշխատանքը կենտրոնացրել է ֆոտոգրքի միջոցով գաղափարներ կամ պատմություն արտահայտելու վրա: Dienacht-ի կողմից թողարկված ավելի քան 50 կոշտ կազմով թղթե ֆոտոգրքերի, նկարիչների ձեռքով պատրաստված գրքերի, լուսանկարչական գրքույկների, ինչպես նաև փորձարարական տեխնիկայով և ոչ ավանդական նյութերով հրատարակությունների տպաքանակը տատանվում է 10-ից մինչև 1500 օրինակի մեջ: Ցուցահանդեսին ներկայացված են լինելու է dienacht-ի ավելի քան 40 ֆոտոգիրք, ինչպես նաև dienacht ամսագրի արխիվային համարների ընտրանի: