Երկար տարիներ աշխատելով՝ ես շատ եմ գրել Արցախի մասին, բայց ամեն ինչ՝ գրված միջազգային լսարանի համար, հնչում է անտեղի, երբ մտածում եմ՝ այդ լուսանկարները Հայաստանում ներկայացնելու մասին։
Աշխատել մի բանի վրա, որի կոլեկտիվ ցավը կրում եմ նաև ես, նման չէ աշխարհում ոչ մի այլ բանի: Դա իրականում աշխատանք չէ, դա անշահախնդիր ներգրավվածություն է։ Քանի որ երբ ամեն ինչ ավարտվեց, կարծես անիմաստ դարձավ ամբողջ աշխատանքը:
Բայց այս լուսանկարների մարդկանց բոլոր պատմությունները ոչ թե անօգուտ են, այլ խոր իմաստ ունեն։
2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախը հարձակման ենթարկվեց և շրջափակումն ավարտվեց, երկու քույրեր դուրս եկան վերջին անգամ զբոսանելու Ստեփանակերտում։ Նրանք դեռահաս էին, նրանց այդ քայլը ոչ թե ողբերգական էր թվում, այլ սենտիմենտալ։ Նրանք ժպտում էին և լուսանկարվում, և կարծում եմ՝ ավելի շատ մտածում էին իրենց ներկայի մասին, քան ապագայի։ Այդ շաբաթ նրանք փախան Երևան և շարունակեցին իրենց ուսումը։ Երբ ես հանդիպում եմ նրանց, նրանք միշտ ժպտում են։
Ես հազվադեպ եմ տեսնում մարդկանց, ովքեր այնքան հույսով լի են, որքան այդ աղջիկները, և կարծում եմ, որ սա լավագույն ուղիներից է մեր համընդհանուր ցավը հաղթահարելու համար։
Այս լուսանկարներում յուրաքանչյուրն իր պատմությունմ ունի, որը կապված է միևնույն ողբերգության հետ։ Եվ ես՝ որպես փաստագրական լուսանկարիչ թույլ եմ տալիս ինքս ինձ ավելացնել այստեղ մի ցանկություն. թող պատմություններից յուրաքանչյուրն ավարտվի «հույս» բառով: